Հայաստանի բողոքի ցուցարարներն ուզում են մտնել կառավարության շենք
https://parstoday.ir/hy/news/armenia-i129525-Հայաստանի_բողոքի_ցուցարարներն_ուզում_են_մտնել_կառավարության_շենք
Բավականին լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ: Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ավարտին մասնակիցներից մեկը ցանկացավ մտնել կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու նպատակով: Մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները, բնականաբար, թույլ չտվեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 12:34 Asia/Tehran
  • Հայաստանի բողոքի ցուցարարներն ուզում են մտնել կառավարության շենք

Բավականին լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ: Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ավարտին մասնակիցներից մեկը ցանկացավ մտնել կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու նպատակով: Մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները, բնականաբար, թույլ չտվեցին:

Քաղաքացու պահանջին միացան մյուս ցուցարարները՝ ասելով, որ իրենք դեմ են բռնությանը, չեն ցանկանում բախվել ոստիկանների հետ, միայն ուզում են Նիկոլ Փաշինյանին ներկայացնել իրավիճակը, պատրաստ են նաև վարչապետի հետ դրսում հանդիպել, եթե նա իջնի:

«Ինչո՞ւ չեք թողնում: Այսինքն՝ եթե ես Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չեմ, ուրեմն վատ քաղաքացի՞ եմ»,- ասաց քաղաքացիներից մեկը:

168.am