Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչները պահանջում են վարչապետի հրաժարականը
Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է․
Հայաստանի գիտության, կրթության և մշակույթի գործիչների համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է․
Հայաստանի Հանրապետության մտավորականների առաջին հավաքի մասնակիցները, արտահայտելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց մտահոգությունը, հայտարարում են.
1. Երկրի ծանրագույն իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է գործող վարչակարգը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ով այլևս անկարող է հայրենիքի պաշտպանության և ՀՀ Սահմանադրության երաշխավորը լինել՝ երկիրն ու ժողովրդին տանելով ցավագին ու ծանր պարտության: Ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշանյանի հրաժարականը, որը կնպաստի հայոց պետականությանը սպառնացող վտանգավոր զարգացումների կասեցմանը:
2. Մեր աջակցությունն ենք հայտնում հանրության բոլոր այն շերտերին, որոնք իրենց ջանքերն են ուղղում գերիների փոխանակման, անհայտ կորած զինվորական և քաղաքացիական անձանց, զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման ու վերադարձման, վիրավորների ապաքինման, պետության առաջ ծառացած այլ հիմնախնդիրների լուծման գործին:
3.Անընդունելի ենք համարում ժողովրդի թիկունքում և առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ կապիտուլյացիայի հայտարարությունն ու նրա պայմանները՝ Հայաստանի ապագա կառավարությունից պահանջելով հետևողական ու արդյունավետ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակից բարենպաստ ելքեր գտնելու համար:
4. Վճռականորեն մերժում ենք գիտության, կրթության և մշակութային արժեքների դեմ իրականացվող ոտնձգությունները՝ ապագա կառավարությունից պահանջելով նշված ոլորտները համակարգող նախարարությունների վերականգնումը՝ իբրև դրանց զարգացման և առաջընթացի երաշխավորի:
Երևան9 դեկտեմբերի 2020թ.
hraparak.am