Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորել է ՌԴ վարչապետը
https://parstoday.ir/hy/news/armenia-i130372-Արմեն_Սարգսյանին_Ամանորի_և_Սուրբ_Ծննդի_տոների_առթիվ_շնորհավորել_է_ՌԴ_վարչապետը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2020 11:13 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորել է ՌԴ վարչապետը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«2020 թվականին ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետևողականորեն զարգացել են: Ակտիվ աշխատանքներ են կատարվել՝ մեծացնելու փոխգործակցությունը առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում:

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը 2021 թվականին կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, համատեղ խոշոր նախագծերի մեկնարկին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը: Մտադիր ենք ակտիվորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետճգնաժամային վերականգնման հարցերում»,- մասնավորապես ասվում է Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում:

Ռուսաստանի վարչապետը Հայաստանի նախագահին մաղթել է առողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio