Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների բողոքի ակցիան
https://parstoday.ir/hy/news/armenia-i131300-Ռոբերտ_Քոչարյանի_կողմնակիցների_բողոքի_ակցիան
Դատական նիստից առաջ դատարանի բակում հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները` չնայած առատ ձյանն ու ցրտին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 19, 2021 16:02 Asia/Tehran
  • Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների բողոքի ակցիան

Դատական նիստից առաջ դատարանի բակում հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները` չնայած առատ ձյանն ու ցրտին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն հունվարի 19-ի առավոտյան բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև։

Նրանց ձեռքին պաստառներ էին` «Շուշին ծախած իշխանությունն ընդդեմ Շուշին ազատագրած հերոսների», «Ինչո՞ւ ես Ադրբեջանի պատվերը կատարում, դատախազ» «Ո՞ւմ պատվերով էին կարում «Մարտի 1-ը»» գրառումներով։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրա դեմ գործ հարուցվեց 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Քոչարյանն այժմ ազատության մեջ է։

 Հունվարի 19-ին  ժամը 13։00-ին, մեկնարկել էր  Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio