Հայաստանում թուրքական ապրանքները կարող են փոխարինվել ԵԱՏՄ երկրների արտադրանքով
Հայաստանում թուրքական ապրանքները կարող են փոխարինվել ԵՏՄ երկրների արտադրանքով: «Հնգյակի» երկրները կարող են պայքարել Հայաստանի շուկայում թափուր տեղի համար: Այս մասին ճեպազրույցում ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, հայտնում է «Sputnik-Արմենիան»:
Նա նշել է, որ ներկայումս Միության երկրների մոտ շարունակում է պահպանվել ազգային մակարդակում ապրանքների ներկրման կարգավորման այլ միջոցներ հաստատելու հնարավորությունը, որոնք չեն փոխանցվել Հանձնաժողովի մակարդակին:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի № 1708 որոշումը «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներկրման ժամանակավոր արգելքի մասին» ընդունվել է ազգային իրավազորությանը համապատասխան: Ընդ որում՝ Միության երկրների փոխգործակցությունն ապահովվում է ԵՏՀ Խորհրդի ակտերի համաձայն:
«Միության երկրներից մատակարարումների լոգիստիկայի վերակառուցումը ձեռնարկատերերի համար հեշտ չի լինի՝ հաշվի առնելով համավարակի հետ կապված ընթացիկ իրավիճակը: Այդուհանդերձ, «հնգյակի» երկրները որոշակի շուկաներում թափուր տեղը զբաղեցնելու հնարավորություն ունեն»,- ասել է Մալկինան:
Նշենք, որ Հայաստանը վերջին տարիներին ամեն տարի Թուրքիայից ներմուծել է 250-270 մլն դոլարի ապրանքներ:
news.am