ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կհանդիպեն Լեհաստանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i131738-ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_համանախագահներն_այս_շաբաթ_կհանդիպեն_Լեհաստանում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս շաբաթ հանդիպելու են Լեհաստանում: Այս մասին Մեդիամաքսը տեղեկացել է Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության աղբյուրից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 25, 2021 16:26 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կհանդիպեն Լեհաստանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս շաբաթ հանդիպելու են Լեհաստանում: Այս մասին Մեդիամաքսը տեղեկացել է Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարության աղբյուրից:

Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկելու են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաեւ առաջիկա այցը տարածաշրջան:

Հիշեցնենք, որ միջնորդների վերջին այցը Երեւան կայացել էր 2020թ. դեկտեմբերի 14-ին:

Ադրբեջանում նրանք սառը ընդունելության էին արժանացել Իլհամ Ալիեւի կողմից. նա ասել էր, որ «համանախագահներին Բաքու չէր հրավիրել»:

orakarg.com