Վահան Քերոբյանը և Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i131966-Վահան_Քերոբյանը_և_Հայաստանում_ԵՄ_դեսպանը_քննարկել_են_համագործակցության_խորացման_հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 27-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու աշխատակիցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2021 15:12 Asia/Tehran
  • Վահան Քերոբյանը և Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 27-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու աշխատակիցները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծրագրերին, կորոնավիրուսային համավարակի տարածման բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցության ծրագրերին, ինչպես նաև ԵՄ կողմից նախատեսված «Կովիդ-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրին, «GSP+» արտոնյալ առևտրայի ռեժիմին, առևտրի և ներդրումների ոլորտների զարգացումներին, զբոսաշրջության և ՓՄՁ ոլորտներում տրամադրվող ընթացիկ աջակցության ծրագրերին և «Ամբեր Կապիտալ» ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին առնչվող հարցեր։

Կարևորվել են ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանի Հանրապետությունում առևտրատնտեսական ոլորտում իրականացվող ոլորտային բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող գործընթացները, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի ներքո աջակցության առաջնային ուղղությունների ձևավորման գործընթացը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը:

1in.am