Փաշինյան. Դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակենք զարգացնել Ռուսաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i132040-Փաշինյան._Դաշնակցային_հարաբերությունները_պետք_է_շարունակենք_զարգացնել_Ռուսաստանի_հետ
Աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2021 13:31 Asia/Tehran
  • Փաշինյան. Դաշնակցային հարաբերությունները պետք է շարունակենք զարգացնել Ռուսաստանի հետ

Աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բանակի օրվա կապակցությամբ նա այսօր այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին:

«Մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը», - ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ ամեն դեպքում մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է:«Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության», - ասել է Փաշինյանը։

aysor.am