Քաղաքացիները փորձում են մտնել կառավարության շենք. Ոստիկանների եւ նրանց միջեւ բախումներ սկսվեցին
Իշխանափոխության պահանջով հանրահավաք իրականացնող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ այսօր՝ հունվարի 28-ին Կառավարության շենքի առջեւ բախումներ սկսվեցին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանրահավաքի մասնակիցները, որոնք հավաքված էին Դատախազության շենքի առջեւ, հայտարարեցին, որ շարժվում են Կառավարության շենք։
«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը նշեց, որ ժողովրդի միջից կան առաջարկներ՝ մտնել դատախազության շենք, կամ կառավարության շենք։ Հավաքվածների արձագանքներին հետեւելով՝ որոշվեց, որ պետք է շարժվեն դեպի կառավարության շենք։
«Մենք գալիս ենք ազատագրելու կառավարության շենքը թշնամիներից եւ հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ստանձնելու երկրի կառավարությունը, պարտավոր եք գալ եւ ստանձնել ժամանակավոր կառավարումը»,-ասաց Արշակ Զաքարյանը:
Արդեն կառավարության շենքի մոտ իրավիճակը լարվեց, քաղաքացիները փորձում էին մուտք գործել կառավարության շենք։
Մի քանի շարք կազմած, սաղավարտներով ու վահաններով զինված կարմիրբերետավորները վահաններով պաշտպանում են շենքը քաղաքացիներից՝ թույլ չտալով նրանց մտնել շենք:
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio