Ջալալ Հարությունյանին հարցաքննել են, մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i132192-Ջալալ_Հարությունյանին_հարցաքննել_են_մահափորձ_կատարելու_հատկանիշներով_քրգործ_է_հարուցվել
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2021 12:26 Asia/Tehran
  • Ջալալ Հարությունյանին հարցաքննել են, մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել:

«Թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ–ի 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին, 6֊րդ, 13֊րդ կետերով և 185–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով: Նախաքննությունը շարունակվում է»,– Sputnik Արմենիային ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Նա ավելացրեց` Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2–րդ մասի 1֊ին կետը սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը:

Սոցցանցերում և լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, որ Ջալալ Հարությունյանը որոշ հարցերում համաձայն չի եղել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Մի վարկածի համաձայն՝ նա վրդովվել է Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններից։ Իսկ մյուս վարկածի համաձայն՝ կտրականապես դեմ է եղել Լելե-Թեփեի և Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակմանը։  Տեսակետներ են հնչում նաև, որ Ադրբեջանն ինքնուրույն չեր կարող իմանալ Հարությունյանի տեղաշարժի մասին։

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանն այդ առնչությամբ գրառում է արել Facebook–ում։

«Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,– գրել է նա:

armeniasputnik.am