Հայաստանը 750 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել. ԿԲ նախագահը հաստատեց
https://parstoday.ir/hy/news/armenia-i132468-Հայաստանը_750_մլն_դոլարի_եվրոբոնդեր_է_թողարկել._ԿԲ_նախագահը_հաստատեց
Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկությունը ասուլիսում հաստատեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2021 14:29 Asia/Tehran
  • Հայաստանը 750 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել. ԿԲ նախագահը հաստատեց

Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկությունը ասուլիսում հաստատեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այո, թողարկվել են 750 մլն դոլարի եվրոբոնդեր: Թողարկվել են 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ»,-ասաց Գալստյանը:

Նրա վստահեցմամբ՝ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել: ԿԲ նախագահը դա պայմանավորեց մի շարք գործոններով: Այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների մոտ բավականաչափ մեծ թվով գումար կա կուտակված, և իրենք նայում են, թե որտեղ կարելի է ներդրում անել:

Ըստ ԿԲ-ի՝ վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում:

Այս տարվա ապրիլին ռիսկի հավելավճարը եղել է մոտ 600 բազիսային կետ, հետո այն որոշակիորեն իջել է, եկել-հասել է 300 բազիսային կետ հունիս-հուլիս ամիսների ընթացքում: Պատերազմի ընթացքում բարձրացել է  մինչև 600, այս պահի դրությամբ մոտ կրկնակի նվազել է:

«Այսինքն՝ միջազգային ներդրողների մոտ ընկալումը՝ երկրում մակրոկայունության վերաբերյալ, հստակ է: Սա ամենակարևոր մեսիջն է»,-ասաց ԿԲ նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ 750 մլն դոլարը պետք է գումարել Հայաստանի պետական պարտքին՝ Գալստյանն ասաց, որ եթե սրա հաշվին չի իրականացվելու նախկինում թողարկածի վաղաժամ մարում, ապա՝ այո:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio