Հայաստանում կորոնավիրուսի դեմ որևէ պարտադրված պատվաստում չի իրականացվելու
https://parstoday.ir/hy/news/armenia-i132670-Հայաստանում_կորոնավիրուսի_դեմ_որևէ_պարտադրված_պատվաստում_չի_իրականացվելու
Հայաստանում կորոնավիրուսի դեմ որևէ պարտադրված պատվաստում չի իրականացվելու։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2021 15:00 Asia/Tehran
  • Հայաստանում կորոնավիրուսի դեմ որևէ պարտադրված պատվաստում չի իրականացվելու

Հայաստանում կորոնավիրուսի դեմ որևէ պարտադրված պատվաստում չի իրականացվելու։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պատվաստումներն իրականացվելու են կամավորության սկզբունքով՝ առողջապահության նախարարի կողմից հաստատված ռիսկային խմբի քաղաքացիների համար, որոնք ունեն պատավստումն ստանալու առաջնահերթություն։ Պատվաստանյութի ընտրության հարցը ևս որոշվում է մասնագիտական խմբի քննարկումների, դիտարկումների արդյունքում, և ի վերջո խորհրդատվական կարգով կներկայացվեն այն պատվաստանյութերը, որոնք բարեհաջող անցել են կլինիկական փորձարկումները»,- ասաց նա։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ՌԴ հետ արդեն իսկ վերջնականացվում է պայմանագրի կնքումը։ «Եվ շուտով կունենանք ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութը»,- հավելեց նա։

lragir.am