ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i132676-ԿԽՄԿ_ներկայացուցիչները_այցելել_են_Ադրբեջանում_պահվող_4_հայ_գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 1-ին և 2-ին այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ զինվորական և քաղաքացիական անձանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2021 16:10 Asia/Tehran
  • ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 1-ին և 2-ին այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերեվարված անձանց, այդ թվում՝ զինվորական և քաղաքացիական անձանց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Այդ անձանց հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:

Ամատունին հավելեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նաև նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին:

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 228 գերեվարված անձանց վերաբերյալ հարցում:

168.am