ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի շուտով նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ
https://parstoday.ir/hy/news/armenia-i132736-ՅՈՒՆԵՍԿՕ_ն_հույս_ունի_շուտով_նախնական_առաքելություն_ուղարկել_Լեռնային_Ղարաբաղ
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուսով է մոտ ժամանակներս նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2021 13:20 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի շուտով նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուսով է մոտ ժամանակներս նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Քննարկումները [այցի կազմակերպման վերաբերյալ] շարունակվում են: Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտարարել է նա:

2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն պատրաստակամություն էր հայտնել առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը:

lragir.am