Ռուս և թուրք զինվորները համատեղ վերահսկում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/armenia-i132828-Ռուս_և_թուրք_զինվորները_համատեղ_վերահսկում_են_իրավիճակը_Լեռնային_Ղարաբաղում
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների մոնիտորինգի խնդիրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2021 12:22 Asia/Tehran
  • Ռուս և թուրք զինվորները համատեղ վերահսկում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների մոնիտորինգի խնդիրները:

«Մենք գտնվում ենք ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնում, որտեղ ռուս և թուրք զինծառայողները համատեղ խնդիր են իրականացնում՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները:

Իրավիճակի մոնիտորինգը իրականացվում է շուրջօրյա՝ անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10» համակարգերի միջոցով:

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», - ասել է Համատեղ կենտրոնի Ռուսաստանի ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը:

«Կենտրոնի ռուսական մասում հերթապահ հերթափոխը բաղկացած է օպերատիվ վարչության սպաներից, կապի սպաներից, թարգմանիչներից և անօդաչու թռչող սարքերի շահագործողներից», - ավելացրել է նա:

Կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ են ստանում դեպի կառավարման կենտրոն, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և արձանագրվում կողմերի շփման գիծը հատելու բոլոր փաստերը:

Համատեղ կենտրոնի հերթապահ հերթափոխը հավաքում, ամփոփում և ստուգում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում ցանկացած բողոք՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին չկատարելու հետ կապված հարցերի կամ խնդիրների հետ:

aysor.am