Ռուս խաղաղապահները 150 տ շինանյութ են տեղափոխել Քարվաճառի շրջան
PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնն ավելի քան 150 տոննա շինանյութ է տեղափոխել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Արդբեջանին ահձնաված Քարվաճառի (Քելբաջարի) շրջան։
Խաղաղապահ զորակազմն ապահովում է բեռների տարանցումն Ադրբեջանին անցած տարածքների միջև։ Նշվում է, որ հումանիտար շարասյան երթուղին անցնում էր Մատաղիսով և Վանքով, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ աջակցությունն ադրբեջանական կողմին իրականացվում է եռակողմ հայտարարության հիման վրա
«ԿամԱԶ» մակնիշի 20 և 5 ուղեկցող մեքենայից բաղկացած շարասյունը շինանյութը հասցրել է Քարվաճառի շրջան՝ սոցիալական օբյեկտների և բնակելի տների էներգաապահովման և ջրամատակարարման վերականգնման նպատակով։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio