«Իմ քայլն» ընտրությունների հանրային պահանջ չի տեսնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i132954-Իմ_քայլն_ընտրությունների_հանրային_պահանջ_չի_տեսնում
PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, «Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2021 08:12 Asia/Tehran
  • «Իմ քայլն» ընտրությունների հանրային պահանջ չի տեսնում

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, «Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

«Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ընտրություններին գնալու պատրաստակամության մասին հայտարարել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Հայրենիքի փրկության շարժումը», որը միավորել է մինչև 17 կուսակցություն, ևս մերժում էր արտահերթ ընտրությունների գաղափարը։

https://www.panarmenian.net/arm/news/290067/

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio