ԱԹՍ-ների ոլորտում Բաքու-Երևան առճակատումը. Հայաստանն ԱԹՍ է կառուցում
44-օրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գերակայության և արձանագրած հաջողությունից հետո, Հայաստանը մտադրվել է ԱԹՍ կառուցել և հիմնել անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցներ:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հայաստանում ԱԹՍ-ների կառուցման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ասել է. «Երկրի տարածքում հիմնվելու են ԱԹՍ-ների կրթական աշխատանոցներ»:
Նա նշել է, որ վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն այդ ոլորտում զարգանալու կարիք ունի:
ՀՀ պաշտոնյաներից մեկն ասել է, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի պաշտոնատարներին սպառնացել է թուրքական արտադրության Բայրաքթարներով հարձակում իրականացնել այդ երկրի դեմ:
Հարկ է նշել, որ վերջերս ԶԼՄ-երը հաղորդել են, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 72 պաշտոնյաներ ԱԹՍ-ների կիրառման համար, վերապատրաստվել են Թուրքիայում:
Վերջին պատերազմում Ադրբեջանն օգտագործել է թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ներ:
Հաղորդումները վկայում են, որ այդ թռչող սարքերի արտադրման տեխնոլոգիան Սիոնիստական ռեժիմն է փոխանցել Թուրքիային: