«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Չեզոք միջդիրքային տարածքներ՝ սահմանագծի երկայնքով
https://parstoday.ir/hy/news/armenia-i133020-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Չեզոք_միջդիրքային_տարածքներ_սահմանագծի_երկայնքով
Չեզոք միջդիրքային տարածքներ՝ սահմանագծի երկայնքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2021 08:00 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Չեզոք միջդիրքային տարածքներ՝ սահմանագծի երկայնքով

Չեզոք միջդիրքային տարածքներ՝ սահմանագծի երկայնքով:

«Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչեւ Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու: Ադրբեջանական սահմանապահ ուժերի զինծառայողները նախ փակել էին սահմանի մոտ գտնվող ճանապարհով անցնող Ճակատեն գյուղի բնակչի ճանապարհը, այնուհետեւ սահմանապահ դիրք տեղակայել դեպի Կապան գնացող ճանապարհի հարեւանությամբ: Վերջիններս իրենց այդ քայլը հիմնավորել են այն բանով, որ հայերը կրակել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրություն պարունակող ցուցանակի վրա: Տեղի բնակիչները պնդում են, որ իրենք նման քայլի չէին գնա, եւ չեն բացառում, որ հենց ադրբեջանցիները կարող է կրակած լինեն՝ հետագայում սահմանապահ հենակետն առաջ տալու նպատակով: Արյունալի պատերազմից հետո հակամարտող կողմերի ռազմական ստորաբաժանումներն իրար նման մոտ տարածքների վրա տեղակայելն անթույլատրելի է: Լուծումը՝ Վարդենիս-Մեղրի 500 կմ-ից ավելի երկարությամբ սահմանահատվածում պետք է ստեղծվեն միջդիրքային չեզոք գոտիներ»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio