Կընդունվեն միայն ՀՀ շահերից բխող որոշումներ. Պապիկյանն անդրադարձավ Ամուլսարի խնդրին
https://parstoday.ir/hy/news/armenia-i133142-Կընդունվեն_միայն_ՀՀ_շահերից_բխող_որոշումներ._Պապիկյանն_անդրադարձավ_Ամուլսարի_խնդրին
Ամուլսարի հարցի վերաբերյալ կառավարությունը կընդունի միայն այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության շահերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2021 14:43 Asia/Tehran
  • Կընդունվեն միայն ՀՀ շահերից բխող որոշումներ. Պապիկյանն անդրադարձավ Ամուլսարի խնդրին

Ամուլսարի հարցի վերաբերյալ կառավարությունը կընդունի միայն այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության շահերից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով  «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանի հարցին:

«Որոշումը պարզ և հստակ է` ստեղծել հնարավորություններ, որպեսզի երկրում լինեն հավելյալ ներդրումներ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանքարդյունաբերությանը, կարող է վերաբերել տարբեր հանքերի: Մենք պետք է ուսումնասիրենք առկա խնդիրների հաղթահարման հնարավորությունները և ընդունենք որոշումներ: Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ուրեմն այդ որոշումները կունենան նաև Ամուլսարի մասով շահագործում իրականացնելու հետևանքներ»,- ասաց Պապիկյանը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio