ՀՀ ԱԳ նախարարը տեղյակ չէ Դավիթ Բեկ - Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ պայմանավորվածությունից
https://parstoday.ir/hy/news/armenia-i133208-ՀՀ_ԱԳ_նախարարը_տեղյակ_չէ_Դավիթ_Բեկ_Գորիս_ճանապարհահատվածի_վերաբերյալ_պայմանավորվածությունից
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեղյակ չէ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ երեկ խորհրդարանում մատնանշած պայմանավորվածությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2021 12:31 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարարը տեղյակ չէ Դավիթ Բեկ - Գորիս ճանապարհահատվածի վերաբերյալ պայմանավորվածությունից

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեղյակ չէ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ երեկ խորհրդարանում մատնանշած պայմանավորվածությունից:

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի երկու հայտարարությունից բացի՝ կա ճանապարհահատվածին վերաբերող ևս մեկ պայմանավորածություն՝ Դավիթ Բեկ - Գորիս հատվածում, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում:

Լրագրողների հետ զրույցում ԱԳ նախարարը նշեց, որ միայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից է տեղյակ:

Լրագրողի հարցին, թե արտաքին գերատեսչության ղեկավարի համար խնդրահարույց չէ՞, որ տեղյակ չէ նշված պայմանավորվածությունից, ԱԳ նախարարն ասաց, որ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի համար:

«Մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք», - ասաց Արա Այվազյանը:

aysor.am