Հայաստանից Իրան ճանապարհորդության սահմանափակումները չեղարկվել են
https://parstoday.ir/hy/news/armenia-i133216-Հայաստանից_Իրան_ճանապարհորդության_սահմանափակումները_չեղարկվել_են
Չեղարկվել են Հայաստանից Իրան օդային ճանապարհորդության սահմանափակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2021 13:01 Asia/Tehran
  • Հայաստանից Իրան ճանապարհորդության սահմանափակումները չեղարկվել են

Չեղարկվել են Հայաստանից Իրան օդային ճանապարհորդության սահմանափակումները:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ Հայաստանի քաղաքացիներն այժմ կարող են օդային ճանապարհով մեկնել Իրան պայմանով, որ ունենան առողջության վկայական, որը հաստատում է, որ նրանք չեն վարակվել կորոնավիրուսով, ինչը հաստատվում է ուղևորությունից մինչև 96 ժամ առաջ:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հավելել է. «Ցամաքային երթևեկության սահմանափակումները` կապված երկու երկրների միջև կորոնավիրուսի համաճարակի հետ դեռ շարունակվում են»:

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ վերջին 24 ժաների ընթացքում եւս 196 մարդ վարակվել է կորոնավիրուսով՝ այսպես դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով 168 հազար 496ի: Հայաստանում կորոնավիրուսիի զոհերի ընդհանուր թիվը հասել է 3130-ի: