ԼՂ տարածաշրջանի նախագահի խորհրդականը քննադատել է Ադրբեջանին
ԼՂ տարածաշրջանի նախագահի խորհրդականը հայ ռազմագերիների փոխանակման գործընթացի դանդաղ ընթացքի պատճառով քննադատել է Ադրբեջանին:
Արմնյուզի հաղորդմամբ, Արտակ Բեգլարյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կալանավայրերից հայ ռազմագերիների ազատ չարձակվելու և անհետ կորածների մասին տեղեկություններ չլինելու կապակցությամբ:
Նա հվելել է, որ հնարավոր է Ադրբեջանը հողին է հանձնել անհետ կորած մի խումբ հայերի դիերը:
Անդրադառնալով ռազմագերիների փոխանակամն ու զոհվածների ինքնության բացահայտման ու ընտանքիներին հանձնելու դանդաղ ընթացքին, Բեգլարյանը հայտարարել է. «Անցյալ ամիս Հայաստանը ներմուծել է երկրորդ ԴՆԹ քննության սարքը և հուսով է, որ դիակների ինքնության բացահայտումը ավելի արագ ընթացք կունենա»:
Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահի խորհրդականի համոզմամբ, ներկա դրությամբ Ադրբեջանում գերևարված են մնացել 59 զորայիններ ու տասնյակ խաղաղ ա:
Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների միջև, որոնք տարաձայնություններ ունեն ԼՂ-ի վիճելի տարածքի սեփականության շուրջ, սեպտեմբերի 27-ից պատերազմ սկսեվեց, որը տևեց 44 օր: Կողմերն իրար մեղադրում են պատերազմը սկսելու մեջ: Զինված բախումների արդյուքում, Բաքվի վերահսկողության տակ անցան տասնյակ գյուղեր ու ավաններ: Պատերազմի ընթացքում կողմերն ունեցան հազարավոր զոհեր ու վիրավորներ: