ՀՀ ԱԳ նախարարը և ԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել են ռազմագերիների հայրենադարձման հրատապությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i133912-ՀՀ_ԱԳ_նախարարը_և_ԱՊԿ_գլխավոր_քարտուղարը_շեշտել_են_ռազմագերիների_հայրենադարձման_հրատապությունը
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՊԿ (Ամերիկյան պետությունների կազմակերպության) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2021 06:40 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարարը և ԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել են ռազմագերիների  հայրենադարձման հրատապությունը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՊԿ (Ամերիկյան պետությունների կազմակերպության) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Այվազյանը և գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը շարունակելու ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման և երկխոսության առավել ամրապնդման ուղղությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերին: Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Ալմագրոյին ներկայացրեց Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը: Որպես առաջնահերթություն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտեցին ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն իրապես արժևորում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում կազմակերպության հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio