Հայաստանի ընդդիմությունը սպառնացել է «գրավել» Երևանը
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդը սպառնացել է գրավել մայրաքաղաքի Երեանի հրապարակներն ու փողոցները:
Ազատություն ռադիոկայանի հաղորդման համաձայն, «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը, երկուշաբթի օրը կայացած հանրահավաքում, իր կողմնակիցներին ասել է, որ շարժումը շարունակելու է հակակառավարական ցույցերի անցկացումը:
Մանուկյանը հավելել է. «Մենք կփակենք Երևանի փողոցները և ձեռք կբերենք իշխանությունը»:
Նա հավելել է, որ շարժման պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ Հայաստանի փրկության:
Երկուշաբթի օրը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազարավոր ընդդիմադիրներ, մասնակցել են «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած բողոքի ցույցին և պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցուցարարները Փաշինյանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտության մեջ: