Սեյրան Օհանյան. Փաշինյանը շատ հեռու է «Իսկանդեր»-ի վիճակի մասին խոսելուց
Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա իր արտահայտություննեի համար ռազմավարկան գործընկերոջից ձեռք բերված սպառազինության վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «Իսկանդեր»-ի մարտունակության վերաբերյալ: Ըստ նրա՝ Փաշինյանը շատ հեռու է, «Իսկանդեր»–ի վիճակի մասին խոսելուց, դրա մասին պետք է ՊՆ մասնագետները խոսեն:
Նախ ասեմ, որ Փաշինյանը չէ այն մասնագետը, ով կարող է գնահատական տալ «Իսկանդեր»-ի տեխնիկական վիճակի և մարտական կիրառման պիտանելիության վերաբերյալ: Դրա մասնագետները ՀՀ ԶՈւ Հրթիռահրետանային վարչության համապատասխան մասնագետներն են: Այդ մասնագետներն են, որ «Իսկանդեր»-ի գնման գործընթացի սկզբնական փուլում ՌԴ են գնացել, փորձարկել են բոլոր առումներով, ստուգել են և՛ համակարգի, և՛ հրթիռների տեխնիկական վիճակը: Կարծում եմ, որ նաև այս տարիների ընթացքում ՊՆ և տվյալ վարչությունն ունեն պլան «Իսկանդեր»–ի համապատասխան վիճակում պահպանման թե՛ համակարգի, և թե՛ հրթիռների հետ կապված տեխնիկական սպասարկման, և՛ մարտունակության անընդհատ ստուգման հետ կապված՝ նկատի ունեմ տարբեր մարզումների և զորավարժությունների միջոցով: «Իսկանդեր»–ը , երբ ընդունվել է, ամեն ինչ նորմալ վիճակում է եղել և դրանում համոզվել են պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի համապատասխան մասնագետները:
«Իսկանդեր»-ի օգտագործումը ԶՈՒ պլանի համաձայն նախատեսված է հակառակորդի կարևորագույն օբյեկտների խոցման համար: Իսկ թե այն որ փուլում և ինչպես է օգտագործվել, դրա պատասխանը ես այսօր չունեմ:
Ինչ վերաբերում է 10 տոկոս պայթելուն, ապա ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում՝ ի՞նչ է, երբ որ կրակել են, խոցել են 10 տոկոսը չի՞ պայթել, 90 տոկո՞սն է պայթել: Հենց այդ արտահայտությունները անողից պիտի պարզել, թե ինչ է նկատի ունեցել: Ես կարող եմ ասել հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը շատ հեռու անձնավորություն է, որ գնահատական տա «Իսկանդեր»–ի ընդհանուր վիճակի մասին:
orakarg.com