Անհետ կորածների մի խումբ հարազատներ պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները
https://parstoday.ir/hy/news/armenia-i134322-Անհետ_կորածների_մի_խումբ_հարազատներ_պահանջում_են_դադարեցնել_բողոքի_ակցիաները
Արցախի պատերազմում անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ դրանք, իրենց կարծիքով, հանգեցնում են գերիների և անհետ կորածների հարցի լուծման ձգձգմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2021 16:08 Asia/Tehran
  • Անհետ կորածների մի խումբ հարազատներ պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները

Արցախի պատերազմում անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ դրանք, իրենց կարծիքով, հանգեցնում են գերիների և անհետ կորածների հարցի լուծման ձգձգմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ մուտք գործեցին Կառավարության շենք, որտեղ ներկայացրեցին իրենց պահանջները. ասուլիսն ուղիղ եթերով հեռարձակել է 1in.am լրատվականը:

Պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների անունից հանդես եկող Ռոման Գևորգյանն ընդգծեց, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է զբաղվեն գերիների և անհետ կորածների հարցերով, սակայն բողոքի ակցիաներ կազմակերպելով, ճանապարհներ փակելով՝ խոչընդոտվում է պատասխանատուների աշխատանքը և հնարավոր չի լինում խնդիրների լուծման աշխատանքը պատշաճ կազմակերպել:

«Իրենց ցույցերով, ճանապարհ փակելով, փակում են մեր երեխաների ճանապարհը: Նրանք ոչ թե ուզում են հեղափոխություն անել երկրում, այլ հեղափոխություն են անում մեր երեխաների դեմ: Հրապարակ գալիս են, խնդում են, երաժշտություն են միացնում, ուրախանում…»,- ասաց Ռոման Գևորգյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը, Հայաստանում տեսնելով ներքաղաքական իրավիճակը, թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել, գերիներին չի վերադարձնում հայրենիք, շահարկում է այդ թեման:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio