Նիկոլ Փաշինյան. Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել խաղաղ, բարեկամական մթնոլորտում
https://parstoday.ir/hy/news/armenia-i134368-Նիկոլ_Փաշինյան._Ստեղծված_իրավիճակը_պետք_է_հանգուցալուծել_խաղաղ_բարեկամական_մթնոլորտում
Երևանի ժամանակով արդեն ժամը 14-ի հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և իր կողմնակիցների հետ միասին երթով անցել Երևանի փողոցներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2021 12:07 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյան. Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել խաղաղ, բարեկամական մթնոլորտում

Երևանի ժամանակով արդեն ժամը 14-ի հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքից և իր կողմնակիցների հետ միասին երթով անցել Երևանի փողոցներով:

Նրա կողքին է եղել նաև որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրախոսով դիմել է ներկաներին, ողջունել նրանց: Նա շեշտել է, որ ինքը և իր ընտանիքը չեն պատրաստվում ոչ մի տեղ մեկնել, ասել է նաև, որ շուտով այստեղ կհրավիրի նաև ընտանիքի մյուս անդամներին: Վարչապետը նշել է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել խաղաղ, բարեկամական մթնոլորտում: Հասնելով Ազատության հրապարակի մերձակայք, որտեղ հավաք է հրավիրել ընդդիմությունը, նա կոչ է արել իր համախոհներին բարձր ծափերով ողջունել ընդդիմադիրներին՝ ընդգծելով, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և բոլորն իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում չեն կարող լինել քաղաքացիական բախումներ և նմանատիպ անցանկալի երևույթներ, նա կոչ է արել բոլորին բացառել դա: Նյութի աղբյուրը` YN.am