Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i134430-Վաղարշակ_Հարությունյանն_ու_Սերգեյ_Շոյգուն_քննարկել_են_Հայաստանում_ստեղծված_իրավիճակը
Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2021 15:15 Asia/Tehran
  • Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

Ռուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների։

lragir.am