Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i134444-Փաշինյանի_հետ_հեռախոսազրույցում_Պուտինն_իր_աջակցությունն_է_հայտնել_Հայաստանի_օրինական_իշխանություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2021 18:51 Asia/Tehran
  • Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio