Հայաստանի ընդդիմությունն Ազգային ժողովի դիմաց նստացույց է հայտարարել
Հայաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ վարչապետի հրաժարկանի պահանջով անժամկետ նստացույց է իրականացնում Ազգահյին ժողովի դիմաց:
Ընդդիամդիր 17 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դեմ է արտահատվել քաղաքական ճգնաժամից ելք գտնելու համար բանակցությունների սեղանին նստելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին:
Նա հավելել է, որ երկխոսության կարիք չկա և վարչապետը պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա:
Հակակառավարական բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին 2020թ նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ղարաբաղյան պատերազմում զինադադարի մասին փաստաթղթի ստորագրումից հետո: Ընդդիմադիրները ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտության մեղավոր են համարում նիկոլ Փաշինյանին և պահանջում են նրա հրաժարականը: