«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i134560-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Խթանվում_է_Հայաստանի_հարուստ_արեւային_էներգիայի_օգտագործումը
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2021 09:03 Asia/Tehran
  •  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը

Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը:

«Հայաստանում արձանագրվող արեւային օրերի մեծ քանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում վերականգնվող, էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրության նոր ճյուղի՝ արեւային էներգետիկայի զարգացման համար: Այն ստանալու համար օգտագործվող տեխոնոլոգիաներն էժան չեն, այդ պատճառով էլ արեւային էլեկտրակայանների կառուցումը խթանելու համար պետությունը պետք է սահմանի արտոնյալ պայմաններ եւ բարելավի դրանց կառուցումը խթանող իրավանորմատիվային դաշտը: Ոլորտի պետական լիազոր մարմինների հերթական իրավակարգավորման նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում արեւային էներգիայի հոսքի միջին տարեկան 1720 կվտժ/քմ հնարավորությունն օգտագործողնրի թվի եւ ծավալների մեծացմանը: Ներկայում ՀԾԿՀ-ի շրջանառած երեք որոշումներում կատարվող փոփոխություններով վերանայվում է արեւային էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների գումարային հզորությունների տրամադրման սահմանափակումը, ինչպես նաեւ նոր բարենպաստ պայմաններ են ստեղծվում էներգետիկայի այս ճյուղը զարգացնելու համար»:             

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio