Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին
https://parstoday.ir/hy/news/armenia-i134604-Նիկոլ_Փաշինյանը_ԳՇ_պետին_պաշտոնանկ_անելու_միջնորդությունը_կրկին_ուղարկեց_Հանրապետության_նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Փաշինյանը։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Փետրվար 27, 2021 18:27 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ.

Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այս որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:

Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»,- գրել է նա։

Նշենք, որ այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

Ըստ ՀՀ սահմանադրության՝ եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան։ ե

Եթե Հանրապետության նախագահը չի կատարում Սահմանադրությամբ սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: