Լիլիթ Մակունցը՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i134726-Լիլիթ_Մակունցը_արտահերթ_ընտրությունների_անցկացման_վերաբերյալ_Էդմոն_Մարուքյանի_առաջարկի_մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին: Մակունցի խոսքով՝ իրենք նշել են, որ արտահերթ ընտրությունների մասով պատրաստ են գործնական քայլերի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2021 09:26 Asia/Tehran
  • Լիլիթ Մակունցը՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Էդմոն Մարուքյանի առաջարկի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների գնալու՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին: Մակունցի խոսքով՝ իրենք նշել են, որ արտահերթ ընտրությունների մասով պատրաստ են գործնական քայլերի:

«Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Էդմոն Մարուքյանը երեկ նաև առաջարկել էր նախագահի աշխատակազմից հետ վերցնել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը, բացի դրանից՝ վերանշանակել ԳՇ պետի տեղակալի պաշտոնում Տիրան Խաչատրյանին։ Իսկ դրա փոխարեն ԼՀԿ-ն պատրաստ է վարչապետ չառաջադրելու հարցով հուշագիր ստորագրել իշխանության հետ։

araratnews.am