Արա Այվազյանն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i134918-Արա_Այվազյանն_անընդունելի_է_համարում_ռազմագերիների_վերադարձի_հարցի_քաղաքականացումը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2021 13:40 Asia/Tehran
  • Արա Այվազյանն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Այվազյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի հարցին:

«Այդ հարցը մեր ամենակարևոր հարցերից մեկն է: Հումանիտար այս կարևորագույն հարցի քաղաքականացումն անընդունելի է, ինչը նաև հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից: Տարբեր երկրների ղեկավարներ և միջազգային կառույցներ արդեն միջազգային ճնշումն ավելացնում են այս հարցում Ադրբեջանի վրա»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հավելեց, որ այս հարցն Ադրբեջանի համար դառնում է իսկապես խնդրահարույց:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio