Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որ հանգուցալուծենք ներքաղաքական ճգնաժամը. Ավինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i134922-Մենք_պատրաստ_ենք_յուրաքանչյուր_տիպի_քննարկման_որ_հանգուցալուծենք_ներքաղաքական_ճգնաժամը._Ավինյան
Իշխանությունն առաջին հերթին է շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի և պատրաստ է ընդդիմության հետ քննարկումների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2021 13:48 Asia/Tehran
  • Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որ հանգուցալուծենք ներքաղաքական ճգնաժամը. Ավինյան

Իշխանությունն առաջին հերթին է շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի և պատրաստ է ընդդիմության հետ քննարկումների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ինչ հանգուցալուծում կարող է լինել երկրում ստեղծված իրավիճակին:

Ավինյանն ընդունեց, որ ներքաղաքական ճգնաժամն առկա է՝ հիշեցնելով, որ դրա լուծման համար հայտարարել են, որ պատրաստ են լինել բավականին ճկուն:

Ավինյանը շեշտեց՝ նախկինում իշխանությունը հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու պատրաստակամության մասին, բայց դրան պատշաճ արձագանք չէին ստացել: «Մենք կրկին պատրաստակամ ենք խորհրդարանական ընդդիմության հետ այդ քննարկումներն իրականացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու և ընտրություններ անցկացնելու հետ կապված: Ինչպես նաև դրան զուգահեռ պատրաստ են քննարկելու սահմանադրական բարեփոխումների օրակարգը, միգուցե կիսանախագահական համակարգին վերադարձի հարցը»,-ասաց Ավինյանը:

Ուրիխանյանը հետաքրքրվեց, եթե խորհրդարանական ընդդիմությունը չհամաձայնի ընտրությունների, ինչ կարվի:

Ավինյանն արձագանքեց, որ առաջին հերթին իշխանությունն է շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի: «Մեզ համար օրակարգը բաց է, մենք բոլոր հնարավոր միջոցներով պատրաստ ենք յուրաքանչյուր տիպի քննարկման, որոնք կհանգուցալուծեն ներքաղաքական ճգնաժամը և նոր ճգնաժամեր չեն ստեղծի»,-ասաց նա ու հավելեց՝ շատ ընդդիմադիրների կողմից արված շատ առաջարկներ նոր ճգնաժամերի ականներ են պարունակել:

Ավինյանը վստահեցրեց, որ իշխանությունը նախաձեռնելու է այդ քննարկումները:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio