«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տնտեսական համագործակցություն քաղաքական հակամարտության ֆոնին
https://parstoday.ir/hy/news/armenia-i134960-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Տնտեսական_համագործակցություն_քաղաքական_հակամարտության_ֆոնին
Տնտեսական համագործակցություն քաղաքական հակամարտության ֆոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2021 05:55 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Տնտեսական համագործակցություն քաղաքական հակամարտության ֆոնին

Տնտեսական համագործակցություն քաղաքական հակամարտության ֆոնին:

«Պակիստանի եւ Թուրքիայի օրեցօր սերտացող համագործակցությունը տարբեր ոլորտներում եւ նախեւառաջ ռազմական արդյունաբերության ուղղությամբ, վտանգավոր է Հայաստանի համար։ Թուրքիան ջանք չի խնայում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռների արտադրություն սկսելու համար, ինչը Թուրքիայի համար հասանելի կարող է դարձնել չինական ռազմարդյունաբերության ոլորտի տեխնոլոգիաները։ Սա, բնականաբար, անուշադրության չի մատնվի ԱՄՆ-ի կողմից, սակայն, ինչպես տեսնում ենք, Թուրքիան կարողանում է օգտագործել բոլոր կողմերի հակասություններն իր նպատակին հասնելու համար։

Տասնամյա ընդհատումից հետո այսօր վերսկսվելու է Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ (ITI) բեռնատար գնացքի կանոնավոր աշխատանքը։ Այդ մասին հայտարարել էր Պակիստանի երկաթուղիների կազմակերպությունը։ Երկաթուղային հաղորդակցությունը կապելու է ասիական երեք երկրները եւ Մարմարի թունելով կամուրջ կդառնա դեպի Եվրոպա բեռնափոխադրումների համար։ Մտահոգիչ է, որ այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական համագործակցության, էներգետիկ, կոմունիկացիոն գործընթացներից Հայաստանը դուրս է մնում։ Եթե անգամ որոշ ձեւաչափերի մեջ միջնորդավորված առաջարկվում է ներգրավվել, օրինակ՝ «3+3» հարթակում, ապա դրանցում որեւէ կերպ չի արտահայտվում մեր պետական շահը, առավել եւս վիճելի են անվտանգային հարցերը»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio