Ո՞վ կփոխարինի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i134976-Ո_վ_կփոխարինի_ԳՇ_պետ_Օնիկ_Գասպարյանին
«Հրապարակ»-ը գրում է. «Ըստ իշխանությունների, հինգշաբթի օրն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2021 07:23 Asia/Tehran
  • Ո՞վ կփոխարինի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին

«Հրապարակ»-ը գրում է. «Ըստ իշխանությունների, հինգշաբթի օրն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։

ԳՇ պետի թեկնածուների անուններ են շրջանառվում․ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան, որը չի միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյան և ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյան։ Մենք Դավթյանին հարցրինք՝ ստացե՞լ է նման առաջարկ։ «Ես տեղյակ չեմ»։ Ձեզ առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ։ «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Եթե անեն, կընդունե՞ք։ «Չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն տալ»։

meganews.am