Մակունց. Գագիկ Ծառուկյանին վարչապետի հետ հանդիպման հրավեր է ուղարկվել
Մարտ 04, 2021 13:52 Asia/Tehran
ՀՀ վարչապետը հանդիպելու է «Բարգավաճ Հայասան» խմբակցության ղեկավարի հետ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին տեղեկացրեց, որ հրավերն ուղարկվել է, սակայն ինքը տեղյակ չէ հանդիպման մանրամասներից։
Մեջբերելով Մարուքյանի խոսքերը, թե լինելու է բանակցությունների երկրորդ փուլ, Մակունցն առաջարկեց առայժմ ավելի առաջ չգնալ, սպասել երկրորդ փուլի արդյունքների արձանագրմանը.«Այնուհետև մեր քայլերի մասին կխոսենք»:
aysor.am
Պիտակ