Էդմոն Մարուքյան. Փաշինյանի հետ համաձայնության չեկանք, բանակցությունների հաջորդ փուլ է լինելու
https://parstoday.ir/hy/news/armenia-i135026-Էդմոն_Մարուքյան._Փաշինյանի_հետ_համաձայնության_չեկանք_բանակցությունների_հաջորդ_փուլ_է_լինելու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2021 14:15 Asia/Tehran
  • Էդմոն Մարուքյան. Փաշինյանի հետ համաձայնության չեկանք, բանակցությունների հաջորդ փուլ է լինելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի միջև արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։

«Բանակցություններ վարել ենք, և ըստ էության, Հայաստանի վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների գործընթացի հետ», - վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ 

«Մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին նաև գումարվել է ԳՇ խնդիրը։ Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ։ Որքանով հասկանում եմ՝ կլինի հանդիպում նաև մեր գործընկեր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Միայն մեր դիրքորոշումով չեն կարող գործընթացներն առաջ գնալ և խորհրդարանը չի կարող ցրվել։ Երբ ԲՀԿ դիրքորոշումը քննարկվի, կարծում եմ, նորից կլինեն բանակցություններ», - ասաց Էդմոն Մարուքյանը։ 

Նրա խոսքով՝ այն, որ պետք է ճանապարհներ գտնել երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, կա հասկացվածություն։ 

aysor.am/