Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i135028-Վահան_Քերոբյանն_ընդունել_է_ՀԲ_Հարավային_Կովկասի_տարածաշրջանային_տնօրենի_պատվիրակությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2021 14:24 Asia/Tehran
  • Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էկոնոմիկայի նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները և կառավարության կողմից ընդունված առաջնահերթությունները, որի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող նոր տնտեսական քաղաքականությունը այժմ վերջնականացման փուլում է։

Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի համագործակցությամբ հանրային ներդրումների կառավարման, պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ), ենթակառուցվածքային ծրագրերում իրականացվող համատեղ աշխատանքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի ընթացքը։

Սեբաստիան Մոլինեուսի կողմից առաջարկվել է նախանշել այն ոլորտները, իրավական կարգավորումները, ուղղությունները կամ ծրագրերը, որտեղ Հայաստանին Համաշխարհային բանկը կարող է աջակցություն ցուցաբերել։

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ջրային ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ուղղություններով՝ համագործակցության նոր համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio