Վահան Քերոբյանն ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i135032-Վահան_Քերոբյանն_ընդունել_է_Էս_Ջի_Էս_Ինսպեքշն_Սերվիսիս_Լիմիթեդ_ընկերության_ներկայացուցիչներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 4-ին ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ԲԸ գործադիր տնօրեն Ալի Էբրահիմզադեհին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Համիդռեզա Գոլիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2021 14:34 Asia/Tehran
  • Վահան Քերոբյանն ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 4-ին ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ԲԸ գործադիր տնօրեն Ալի Էբրահիմզադեհին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Համիդռեզա Գոլիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը համառոտ ներկայացրել են «Էս-Ջի-Էս» (SGS) կազմակերպության գործունեությունը և նշել, որ այն հանդիսանում է աշխարհում ստուգման, զննման, վերահսկողության և հավաստագրման առաջատար ընկերություններից մեկը, որն ունի ավելի քան 2500 մասնաճյուղեր և լաբորատորիաներ ամբողջ աշխարհում:

Նախարարին տեղեկացվել է, որ SGS ընկերության աշխատանքային ոլորտը բավականին ընդարձակ է՝ հանքարդյունաբերությունից մինչև տեքստիլ, սնունդ,  դեղամիջոցներ և այլն: Ընկերությունը տրամադրում է ինչպես որակի, այնպես էլ քանակի, թե՛ միջազգային և թե՛ պետական չափանիշներին համապատասխանելիության հավաստագրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմանը, ՀՀ տարածքում և արտերկրում բեռնման և բեռնաթափման կետերում ապրանքի ստուգման ու վերահսկողության իրականացմանը, մաքսային ընթացակարգերի և ձևակերպումների դյուրացմանը, ինչպես նաև մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային համակարգերի ներդրմանն առնչվող հարցեր։

Առանձին անդրադարձ է եղել կազմակերպության կողմից Հայաստանում ներդրումների իրականացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան լայնածավալ փորձագիտական ծառայությունների մատուցման հնարավորությանը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio