ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրաշրջանառության դինամիկան 2020 թվականի արդյունքներով
«Լուսավոր Հայաստան» կուսակցության տնտեսական հանձնաժողովի քարտուղար Կարեն Սարգսյանը գրում է.
ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրաշրջանառության դինամիկան 2020 թվականի արդյունքներով
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ԵԱՏՄ երկրների ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 622․8 մլրդ դոլար, որից՝ ներքին փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 54.9 մլրդ դոլար, կամ ընդհանուր առևտրաշրջանառության 8․8%-ը։ Փաստացի ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմում է 2019 թվականի ցուցանիշի 89%-ը։ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կազել է 705․3 մլն դոլար, ինչը կազմում է ընդհանուր առևտրաշրջանառության ծավալի 1․28 %-ը: ԵԱՏՄ փոխադարձ ապրանքաշրջանառության ամենամեծ ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 34․1 մլրդ դոլար կամ 62․1 %, հաջորդում է Բելոռուսը՝ 14 մլրդ դոլար կամ 25․5%, Ղազախստանը՝ 5․5 մլրդ դոլար կամ 10%, Ղրղզստանը՝ 546․3 մլն դոլար կամ շուրջ 1%:
Իսկ ինչպես տեսնում ենք, ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի մեջ ամենամեծ ապրանքային խումբը կազմում են հենց այդ ապրանքները, որոնց հենց կրճատումը կազմել է շուրջ 15%։ Ինչ վերաբերվում է սպառողական ապրանքներին, ապա այստեղ կրճատումը շատ չնչին է 1․3%, ընդ որում միայն ոչ պարենային ապրանքների մասով, իսկ սննդամթերքի մասով նույնիսկ աճ է արձանագրվել 0․6%։
orakarg.com