Հայաստանը տնտեսական ազատության միջազգային ինդեքսում բարելավում է դիրքերը
Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա ինդեքսում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։
2021 թվականի զեկ ույցը հրապարակվում է Covid-19 համավ արակի տարածման պայմաններում համաշխարհային տնտեսության համար ծա նր ժամանակներում: «Կորոնա վիրուսի համավա րակին զուգահեռ՝ տնտեսական ազատությունն առավել կարևոր է լինելու քան երբևէ», — ասվում է զեկույցում։
Հարավային Կովկասում, ըստ ինդեքսի, տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը՝ 77,2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը 38-րդ տեղում է։
Անցնող տարվա նշանակալի իրադարձությունների շրջանակում, ըստ զեկույցի, հայ-ադրբեջանական վեցշաբաթյա պատերազմից հետո ստեղծված նոր իրադրությամբ պայմանավորված՝ ապագայում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հնարավորություն ունեն բարելավելու իրենց տնտեսական ազատությունները դատական արդյունավետության տեսանկյունից։
yerevan-times.com