Երևանը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանում բախումների մասին տարածված ապատեղեկատվությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i135332-Երևանը_հերքել_է_Հայաստանի_և_Ադրբեջանի_սահմանում_բախումների_մասին_տարածված_ապատեղեկատվությունը
Երեւանը հերքել է հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին տարշված կեղծ լուրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2021 14:43 Asia/Tehran
  • Երևանը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանում բախումների մասին տարածված ապատեղեկատվությունը

Երեւանը հերքել է հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին տարշված կեղծ լուրերը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է որ սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` Հայաստանի և Ադրբեջանի  սահմաններում  լարվածության վերաբերյալ: Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: 

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սոցցանցերում որոշ խմբերի կողմից հրապարակված բոլոր լուրերը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության ուժերի շփման գծում տեղի ունեցած անկարգությունների մասին կեղծ են:

Շաբաթ օրը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Երեւանին մեղադրեց Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Ադրբեջանի ԱԳ ախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան Թվիթերի իր էջում գրել է. «Հայկական զորքերը գաղտնի անցնելով Լաչինի միջանցքը տեղակայվում են Ադրբեջանին պատկանող տարածքներում»:

Հայաստանի արդարադատության նախարար Բադասյանն ասել է, որ ղարաբաղյան պատերազմը սկսելու համար Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիան պետք է պատասխանատվություն ենթարկվեն միջազգային կառույցներում: