«Գազպրոմը» ժամանակավորապես Հայաստան գազ կմատակարարի Ադրբեջանով
https://parstoday.ir/hy/news/armenia-i136066-Գազպրոմը_ժամանակավորապես_Հայաստան_գազ_կմատակարարի_Ադրբեջանով
Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես կատարվելու են Ադրբեջանով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով, հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Մարտի 16-ին ռուսական ընկերությունը Ադրբեջանի տարածքով գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ, փոխանցում է «Կոմերսանտը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2021 13:32 Asia/Tehran
  • «Գազպրոմը» ժամանակավորապես Հայաստան գազ կմատակարարի Ադրբեջանով

Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես կատարվելու են Ադրբեջանով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով, հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Մարտի 16-ին ռուսական ընկերությունը Ադրբեջանի տարածքով գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ, փոխանցում է «Կոմերսանտը»:

«Պայմանագրով նախատեսվում է, որ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գլխավոր գազատարի ռուսական տեղամասում պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների ժամանակահատվածում գազը սպառողներին կառաքվի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի սահման»,- հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Աշխատանքներն ընթանալու են մոտ 3 շաբաթ, որոնց ավարտից հետո գազի փոխադրումը կկատարվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանով:

«Գազպրոմը» 2020 թվականին Հայաստան է մատակարարել 2,209 մլրդ խոր.մետր գազ, 2021-ի հունվարին մատակարարումներն աճել են 9 տոկոսով՝ հասնելով մինչեւ 310 մլն խոր.մետրի: 2020 թվականի դեկտեմբերին «Գազպրոմ էքսպորտը» եւ «Գազպրոմ Արմենիան» Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը երկարացրել են միայն 2021 թվականի առաջին եռամսյակի համար:

NEWS.am