Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i136226-Հայկական_կողմին_է_փոխանցվել_ևս_15_զինծառայողի_աճյուն
Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում մարտի 19-ին հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2021 14:44 Asia/Tehran
  • Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն

Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում մարտի 19-ին հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված՝ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո»- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից 2021 թվականի մարտի 19-ը ներառյալ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio