Անկարան ողջունում է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i136232-Անկարան_ողջունում_է_ՀՀ_ում_արտահերթ_խորհրդարանական_ընտրությունների_վերաբերյալ_որոշումը
Անկարան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը։ Թուրքիան հուսով է, որ Երևանը հավատարիմ կմնա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2021 14:54 Asia/Tehran
  • Անկարան ողջունում է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը

Անկարան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը։ Թուրքիան հուսով է, որ Երևանը հավատարիմ կմնա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարը:

«Մենք ճիշտ ենք համարում, երբ ընտրություններն անցկացվում են ազատորեն, և իշխանությունը փոխվում է ըստ ժողովրդի կամքի: Ինչպես գիտեք, Թուրքիայում հեղաշրջումներ են եղել, վերջին փորձը եղել է 2016-ի հուլիսին: Կառավարությունների բռնի փոփոխությունը երկիրը հետագայում ներքաշում է քաոսի մեջ և լարվածություն ստեղծում ամբողջ տարածաշրջանում: Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը ճիշտ ուղի է»,- ասել է Ահմեդ Բերաթ Չոնքարը:

livenews.am/press