Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ձեռնտու է համարում Հայաստանի և Ադրբեջանի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i136288-Նիկոլ_Փաշինյանը_տարածաշրջանային_կոմունիկացիաների_բացումը_ձեռնտու_է_համարում_Հայաստանի_և_Ադրբեջանի_համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի կարծիքով կոմունիկացիաների բացումը փոխշահավետ է Հայաստանի և Ադրբեջանի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2021 13:26 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ձեռնտու է համարում Հայաստանի և Ադրբեջանի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի կարծիքով կոմունիկացիաների բացումը փոխշահավետ է Հայաստանի և Ադրբեջանի համար:

«Մենք պետք է առաջ գնանք և այդ առաջ գնալու ձևը այն է, ինչն այսօր գտնվում է քննարկումների փուլում. խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացման մասին է: Եթե որևէ մեկը ասի, որ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք: Եթե որևէ մեկը ասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք: Կոմունիկացիաների բացումը, առավել ևս այս իրավիճակում, ձեռնտու է և Հայաստանին, և Ադրբեջանին: Ադրբեջանին ձեռնտու է, որովհետև նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ:  Հայաստանին ձեռնտու է, որովհետև պետք է հուսալի երկաթուղային և ցամաքային կապ ստանանք Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը էականորեն կարող է փոխվել»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ շատ է խոսվում այն մասին, թե նավթի պաշարները ինչ օգուտներ են տվել Ադրբեջանին:

Նա նշեց, որ 21-րդ դարի «նավթը» դառնում է պղինձը, որովհետև աշխարհում էլեկտրական շարժիչներով մեքենաները սկսել են լայն տարածում ստանալ և ներքին այրվող շարժիչով մեքենաները ժամանակի ընթացքում դուրս են մղվելու շուկայից: Վարչապետի խոսքով` էլեկտրական շարժիչով մեքենաների շարժիչի ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է, իսկ Հայաստանը ունի պղնձի հսկայական պաշարներ: «Եթե մեզ հաջողվի բացել երկաթուղային ուղիները, այդ դեպքում կկարողանանք ոչ թե պղինձը հանքաքարի տեսքով արտահանել, այլ ստեղծել պղնձաձուլական արտադրություններ և սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել»,- եզրափակեց Փաշինյանը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio