ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղի հարցը լուծված չէ
Մարտ 20, 2021 14:52 Asia/Tehran
«Պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, այն լուծված չէ: Շատ կլինեն հարցեր, թե ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը:
Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին: ٍԵրբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղում ֆիզիկապես ոչ մի հայ չմնա:« Բայց այսօր Լեռնային Ղարաբաղը կա մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել»,- ասաց Փաշինյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:
araratnews.am
Պիտակ